Հայաստանում 54 կին դատավոր կա, որոնց մասին Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը ասել է, թե նրանք դատավոր են դարձել, քանի որ նախկին իշխանությունների սիրուհիներն են, ապա նաև այլ, ոչ մասնագիտական պատճառներով։
Նախ սուտ է, հատուկ հրեշացվում է դատական համակարգը, որ Նիկոլին օգնի վերացնել դատարանների երերուն անկախությունը, ապա նաև սեքսիստական խոսք է, որ կնոջը միայն սեքսի օբյեկտ է տեսնում՝ մերժելով նրա մասնագիտական կարողությունները։ Եվ, նաև, այս խոսքը փորձություն է Հայաստանում իրենց ֆեմինիստ դիրքավորողների համար, որոնք, ձայն չհանելով, փաստում են, որ նրանք ֆեիմնիզմը օգտագործում են այս կամ այն շահերին ծառայեցնելու համար։
Հրապարակախոս Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: