Կարմեն Դավթյան. «Էս ինչ եք անում, տղերք»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «Էս ինչ եք անում, տղերք»

-Էս ինչ եք անում, տղերք,
-Բա եղա՞վ… բա եղա՞վ:
-Ախր «Իմ քայլի» էդ էրեխեքի մի մասի հետ աշխատել-աշխատում ենք պառլամենտում.
-Լավ ու վատ` իրար «հայ Հիտլեր» ասում, ֆիկտիվները բացահայտում, վարձավճարները-ՀՀԿ թալանչիների հետ կապերը քամուն տալիս.
-Դե` զրուցում ենք անցնող-դարձողից, գազեթից-անից
-Իրենք ասում են`
-Լրագրողներիդ տեղը լինենք, հաստատ, ավելի ահավոր, սուր հարցեր կտանք մեզ.
-Ի նա տո սպասիբո ձեզանից
-Եւ` ի՞նչ…
Հ.Գ.
-Ոչինչ.
Վաղը Նիկոլը պլաստալու է, դուք էրեխեք ջան
-Մնաք տակը… հոդվածներ եք վերցնում ձեր վրա…
-Հոդված` 300-ով` սահմադրական կարգի տապալում.
-Ընչի էիք գնում դատարանների դեմը`
-Թե ժողովուրդ ու դատավոր ենք «վերահոսկում»,
-Հոդված` 300` պրիմ մեկ, սահմադրական կարգի տապալում.
-Էն Հայկ Սարգսյանին ասեք` ձեռի շիշը ցած դնի, «Մերս»-ից իջնի`
-Մոռանա, որ ինքը` «լյաաաա՜վ տղայա»
-Իրա պապան ասել ա` հաաաա՜…
-Ու էս մասին փիքր անի.
-308` պաշտնոկական դիրքի չարաշահում.., ու ըտենց շաորւնակ.
-Տղերք, աղջկերք ջան…
-Ու մանավանդ`
-340-րդ հոդված` սուտ ցուցմունք տալ
-Վռազ մտածեցիք` մարտի մեկի մասով չէ՞…
-Եսիմ` եսիմ` չգիտեմ, չգիտեմ…
Հ.Գ.
-Էն գիտեմ, որ վաղն էլ ձեր մասին եմ դարդ անելու…
-Ձեր վրա է սիրտս ցավալու…
-Ջահել, սիրուն, թոթոլ… խելացի, համակրելի եք…
-Շատե՛րդ…

#Իմասսսսստը

Կարմեն Դավթյան



Նման նյութեր