Արայիկ Հարությունյանը հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է առաջին դասարանցիների ընդունելության հարցեր. առցանց հերթագրվել է 11 հազարը
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանը հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է առաջին դասարանցիների ընդունելության հարցեր. առցանց հերթագրվել է 11 հազարը

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ: Այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են  քննարկվել Երևանի Պուշկինի անվան  թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հրապարակային են,  թափանցիկ և նպատակ ունեն հավասար պայմաններ ապահովել բոլոր ծնողների, երեխաների և դպրոցների համար. «Առցանցհամակարգի ներդրման շնորհիվ բազմաթիվ դպրոցներ այս տարի ավելի շատ աշակերտներ ենընդունելքան նախորդ տարիներին:  Որոշ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերըսպառվել ենՀարգելի տնօրեններես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվությունայս համընդհանուր բարեփոխման համարձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգըասելոր եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված ենուրեմն պետք է դիմել հարևան դպրոցորտեղ ազատ տեղեր կան,- նշել է նախարարը և հավելել,-պետք է ընդունելհասկանալոր այսհամակարգով անհատական մոտեցումըհատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբբացառվում էՍա պետական անշրջելի քաղաքականություն է»:

Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել`  տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը:  Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում  քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ: Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության  հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է ԱՉեխովի անվան թիվ 55 հիմնականդպրոցի տնօրեն ԳՍարուխանյանը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ով ևս իր խոսքում նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ապահովում է կրթության ոլորտում նախարարության մշակած քաղաքականության իրագործումը:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ նոր համակարգի ներդրման փուլում համագործակցությունը տնօրենների մեծ մասի հետ արդյունավետ է եղել: