Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր դատական համակարգը խայտառակ մի բան է և անհապաղ վերափոխման կարիք ունի: Բայց… Բայց եկեք հարց տանք մեզ, թե ինչու ունենք հենց այդ դատական համակարգը:
-Դատավորները լուսնի՞ց են եկել, թե՞ մեր ժողովրդից են:
-Նրանք, ովքեր իրենց հանցանքի համար չպատժվելու համար կաշառք են տալիս, ո՞ր ժողովրդից են:
– Նրանք, ովքեր ասում են՝ վկան Գ7 է, ո՞ր ժողովրդից են:
– Այդ ո՞ր ժողովրդի ղեկավարն է ասել՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի…
Սա մե՛ր դատական համակարգն է և այն բխում է մե՛ր ժողովրդի մենթալիտետից: Այժմյան մեր ժողովուրդը չի կարող այլ դատական համակարգ ունենալ:
Եթե անգամ ամիսը մեկ վեթթինգ անեք: Այլ դատական համակարգ ունենալու համար նախևառաջ հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը:
Բայց, ցավոք, այս հարցը չկա թեʹ իշխանությունների, թեʹ քաղաքական դաշտի օրակարգում: Եվ կլինի հերթական ակտիվ պայքարը հողմաղացների դեմ»: