Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
«Կալանքից դուրս եկող Քոչարյանին դիմավորող աղջիկ թոռներին ՖԲ-ում ոնց ասես չեն վիրավորում, ինչ-որ անասուն սատանի պոզ ու պոչ է նկարում պապուն ու երեխեքին, տարածում է, մի ուրիշ վիժվածք գրում է, որ պետք է այդ աղջիկներին կտոր-կտոր անել, կտորները գցել Հայաստանով մեկ։
Պապուն գրկող աղջիկ երեխաների մասին է գրում։
Նույն օրը «հեղափոխականները» հարձակվում են Օպերայի մոտ թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, հայհոյում, քաշքշում։ Վիդեո կա։ Այս ամենը՝ ոստիկանության ներկայությամբ, բայց ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալում։
Երեկ՝ կրկին ոստիկանների ներկայությամբ, քաշքշում ու գետին են գցում դատավոր Դավիթ Բալայանին։ Ոչ ոքի չեն ձերբակալում և՝ դատելով այլ դատարանների մոտից հրապարակված տեսանյութերից, ոստիկաններն ըստ էության ՕԳՆՈՒՄ են դատարանները շրջափակողներին և համոզում աշխատողներին, փաստաբաններին և դատարան մտնել ցանկացող այլ մարդկանց, որ չմտնեն։
Այս ամենին՝ ոչ մի ռեակցիա իշխանություններից։ Չեմ տեսել նաև վերոնշյալ կոնկրետ դեպքերը դատապարտող հայտարարություններ ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ ԼՀԿ-ից, ո՛չ այլ կուսակցություններից (բացի ՀՅԴ-ից, բնականաբար)։
«Սիրո ու համերաշխության, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» ընդամենը մեկ տարի անց Հայաստանում ատելության այնպիսի մակարդակ է, ինչպիսին չի եղել նույնիսկ 2008-ի մարտի 1-ից հետո։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՁԵՎԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ։ Ո՞նց դատապարտի, եթե հենց ինքն է կազմակերպիչը։
Փոխարենը երեկվանից սկսում են թափով աղմուկ բարձրացնել, թե Artur Danielyanը հայհոյել է «Իմ քայլից» ավագանիի, որը երեխեքի հետ նստած էր սրճարանում։ Ընդ որում հենց ինքը՝ ավագանին ասում է․ «Սպառնացել են, բայց քաշքշոց չի եղել, հայհոյել չի եղել», բայց սա տարածում են որպես հարձակում, ծեծ ու հայհոյել։ Արթուրը և իր հետ եղածներն ընդհանրապես հերքում են, ասում են՝ կողքով ենք անցել։
Բայց ոստիկանությունն այսօր առավոտվանից ընկած է Արթուրի հետևից։
Ի դեպ, նույն այդ իմքայլականը, եթե ճիշտ եմ հիշում, որոշ ժամանակ առաջ քոմենթներ էր գրում, որ Նարեկ Մալյանի ականջները պետք ա կտրել։ Եւ էլի իշխանության որևէ գնահատականի իր այդ գրածը չէր արժանացել։
Ա՞յս կարգի եք վատ։ Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք։ Համոզվա՞ծ եք, որ ձեր ձախողումներն ու ընկնող ռեյթինգը ատելության քարոզով կարողանալու եք կոծկել։
Ատելությունը որ լցնում եք, որ գործընթացները տանում եք փողոցում մարդկանց հայհոյելու, մարդկանց վրա հարձակվելու ուղղությամբ՝ երեխա-մեծ չտարբերելով, այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու։
Մի հատ լավ, շատ լավ մտածեք ու փորձեք ինքնասիրահարվածությունից ու մի քանի գրամ իշխանությունից անջատված ձեր ուղեղներով հասկանալ, թե սրա վերջն ինչ է լինելու»։