«Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։ Դա բանակ փլուզելու ձև է։

Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով։

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է արվում»։



Նման նյութեր