Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.
Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ո՛չ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։
Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Դատարանն արգելափակողների թվում եղել է նաև Գործադիրի ներկայացուցիչ՝ Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար նա նույնպես ՔՊ անդամ է։
Ի գիտություն,
Լուսավոր Հայաստան,
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն
ՀԳ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.
Статья 6. Руководящей и направляющей силой советского
общества, ядром его политической системы, государственных и
общественных организаций является Коммунистическая партия
Советского Союза. КПСС существует для народа и служит народу.