«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի ձևավորած «սահմանադրական» մարմինը (Հանրային խորհրդի մասին ա խոսքը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ) դեմ ա 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի ստեղծմանը՝ համարելով դա վտանգավոր ու վնասակար… Հետաքրքիր ա՝ ո՞ւմ համար ա վտանգավոր: Ես կասկածներ ունեմ, իհարկե, բայց շատ կուզեի, որ էդ հանձնաժողովը բարեխիղճ աշխատի ու իրենց ամբողջ ծավալով վեր հանի էն բոլոր շոկային փաստերը, որոնք ենթադրվում են։ Դա կարևոր շրջադարձային կետ կարող ա լինի մեր պետության պատմության մեջ՝ վերացնելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչների վերադարձի նվազագույն հույսերը»։