
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018թ կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք՝ 2010թ 14 մլրդ դրամի փոխարեն: Այսինքն 8 տարում 20 անգամ ավելի խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի:
Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը չի տալու որևէ արդյունք: Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը:
Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա»: