«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը». Անդրանիկ Միհրանյան
Advertisement 1000 x 90

«Թմբիրից արթնացած հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի գրողի ծոցը». Անդրանիկ Միհրանյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը որոշ առումով հուսահատության մեջ է, քանի որ նրա վարկանիշը ընկնում է: nsn.fm-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանների դռնտրը փակելու` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին ակցիային, նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան, ժողովուրդը շարունակում է հեռանալ Հայաստանից: Արտաքին քաղաքականության մեջ դրական տեղաշարժեր չկան: Եվ այս իրավիճակում, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը նույնպես ինչ-որ իմաստով շրջադարձային կետ է:

Հնարավոր է, որ մարդիկ սթափվել են, դադարել են վախենալ և հասկացել են, որ թեև փողոցային կրքերը վատ բան չեն, բայց փողոցային կրքերով հնարավոր չէ պետություն կառուցել, տնտեսության վիճակը բարելավել, աշխատատեղեր ստեղծել, ավարտին հասցնել պատերազմը»,- ասել է Միհրանյանը:

Քաղաքագետը ՀՀ վարչապետին համամատել է 20-րդ հեղափոխական Լև Տրոցկու հետ և Փաշինյանին մեղադրել իշխանության բռնազավթման փորձի համար: «Կարծում եմ` սա բռնապետություն հաստատելու քայլերից մեկն է, երբ գործադիր իշխանությունը փորձում է իր ենթակայության տակ մտցնել դատական համակարգը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը փառահեղ շարունակողն է Տրոցկու գործի, որը խոսում էր մշտական` պերմանենտ հեղափոխության մասին: Բայց Տրոցկին չկարողացավ հաջողության հասնել, քանի որ նրան վռնդեցին երկրից և իրադրությունը Խորհրդային Միությունում կարգավորվեց: Փաստորեն, նեոտրոցկիստ Փաշինյանը, Հայաստանում այժմ հայտարարում է հավերժական և մշտական հեղափոխության շրջափուլի մասին: Հուսով եմ, որ հայ ժողովուրդը կհետեւի խորհրդային մեծ ժողովրդի օրինակին և ինքն իրեն կփրկի այս արկածախնդիրներից և պատեհապաշտներից»,- նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ռուսական լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ, կալանքից ազատվել է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախակին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Անդրանիկ Միհրանյանը nsn.fm-ին նաև հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտել, փոխարենը հայտարարել է, թե ժողովուրդը իրեն պետք է պատվիրակի, թե ինչպիսի լուծում է ուզում ունենալ ԼՂՀ հարցում: «Փողոցը նրան իշխանության բերեց, բայց փողոցը չի կարող նրա փոխարեն ղեկավարել: Այս թեմայով Փաշինյանի վերջին ֆանտաստիկ հայտարարություններից մեկը. «Փողոցն ինձ չի ասում, թե ինչպես է ուզում լուծել ղարաբաղյան խնդիրը: Եթե հասարկությունն ինձ նման բան ասեր, ես այն կսերտեի և բանակցությունների ժամանակ կներկայացնեի իմ գործընկերներին»: Մարդը նույնիսկ չի հասկանում, որ երկրի ամենաբարդ արտաքին քաղաքական խնդրներին ոչ թե փողոցն է լուծում տալու, այլ քաղաքական գործիչները, որոնք պետք է խելացի, իմաստուն և խորը մարդիկ լինեն, որպեսզի կարողանան գտնել բարդ խնդիրների լուծումները: Ուստի ես կարծում եմ, որ սա մառազմ է, որը ցավոք դեռ շարունակվում է Հայաստանում: Փաշինյանը որքան շատ դիմի նման քայլերի և մեթոդների, այնքան արագ կնվազի նրա վարկանիշը և թմբիրից արթանացած հայ ժողովուրդը նրան կուղարկի գրողի ծոցը»,- հայտարարել է Միհրանյանը:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ մարտի վերջին Ն. Փաշինյանն Ավսրիայում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ և քննարկել ԼՂՀ հարցը:

Պատրաստեց` Հայկ Դավթյանը

hayeli.am