Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ-որ գործողություն սկսելուց առաջ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» նախ պետք է առաջին հերթին հենց ինքն իր համար ճշգրտի ամենակարևոր հարցի պատասխանը` ո՞րն է իր առաքելությունն անկախ ու ինքնիշխան Հայաստանում, պատերազմի ամենաթեժ պահին հանրահավաք անե՞լը, երբ Մարտակերտի գոյությունը մազից էր կախված, թե՞ երկու տասնամյակից ավել իշխանությունների հետ կոալիցիա կազմելն ու հանցագործ իրականության վրա աչք փակելը։ Միգուցե Թուրքիայի դրոշ վառե՞լը։ Չէ իսկապես Դաշնակցությունը պետք է ճշգրտի իր առաքելությունը Հայաստանում։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ինչ-որ նպատակ ու բովանդակություն ունեն՝ ՔՊ-ն, ԼՀ-ն, ՔՈ-ն և նույնիսկ ԲՀԿ-ն էլ ինքն իր համար գոյության որոշակի իմաստ է գտել, իսկ Դաշնակցությո՞ւնը»։