Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկանալի է չէ՞, որ դոլարային միլիոնատեր դատավորներին միայն դիմում գրելով կարգի չես հրավիրի: Եթե ուզում ես իմանաս, տո իրանք մեզանից շատ են ուզում հենց այդ պահին դիմումը գրեն ու գնան: Հա, գնան ու վայելեն իրենց միլիոնները, վերջապես ազատ ապրեն, բայց չեն կարող, քանի որ հազար ու մի թելով կապված են համակարգին, որից դուրս գալու դեպքում ժամացույցի մեխանիզմի պես սկսելու է ամեն բան սխալ աշխատել: Սրան երկու տարբերակ կա, կամ դու պետք է իրենցից հարուստ լինես, իրենց ամեն դոլարին փայ մտած լինես, որ լուռ ենթարկվեն կամ պետք է դիմես ավելի լուրջ քայլերի, քան դատարանի դուռ փակելը կամ կոչով հանդես գալն է:
Իսկ այդ լուրջ քայլերը պետք է իրականացվեն տեսախցիկներից բավականին հեռու տարածքում, բոլորի աչքից հեռու, որպեսզի դրանից հետո դատավորն ստատուսով կամ հայտարարությամբ չփորձի հետդ ոտք գցել, թե բա՝ վարչապետի հրաժարականի դեպքում ես էլ հրաժարական կտամ: Իյա, բարև Ձեզ: Արի մի հատ վարչապետի ու քո անձնական ֆինանսական հաշիվները նայենք ու հասկանանք, թե ով ումից հետո պետք է հրաժարական տա ու արդյոք պետք ա, որ մենակ հրաժարականով պրծնեք: Պետության մեջ հաստ արմատներ գցած այս խավի հետ ակտիվիստի մեթոդներով պայքարելը տանելու է ավելի խորը լարվածության:
Իսկ թե ամեն մեկի դեմ ինչ մեթոդ կարելի է կիրառել օրենքի շրջանակներում դա էլ վարչապետի կողքը հավաքված անձինք պետք է հստակ իմանան ու ներկայացնեն, թե չէ, ստացվում է մի իրավիճակ, որ ոչ մեկ խորհուրդ չի տալիս, բայց Նիկոլի ամեն արտահայտած մտքի վրա ծափ են տալիս, անկախ նրանից, թե դա հարցին որքանով օգուտ կտա: Այդ ծափ տվողներին մի երկու ամսով արձակուրդ ուղարկեք, որպեսզի թողեն նորմալ աշխատեք, թե չէ դատավորները կսկսեն արդեն լայվ մտնել»: