«Ով որ, բացի իր ուտելուց նաև բռնի, իրա մերը». Վլադիմիր Գասպարյանի հայհոյանքը կանխել էր որսագողությունը. armlur.am
Advertisement 1000 x 90

«Ով որ, բացի իր ուտելուց նաև բռնի, իրա մերը». Վլադիմիր Գասպարյանի հայհոյանքը կանխել էր որսագողությունը. armlur.am

armlur.am-ը գրում է. «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության 7 հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով` Սեւանա լճում այս տարի եւս ունենք կենսածին տարրերի` ֆոսֆորի ու ազոտի ավելացման խնդիր: Տեղեկացնենք, որ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումից հետո ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը գումար է հատկացնում: Այս տարի այդ նպատակով նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ: Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները դեռ սկսված չեն:

Մաքրման աշխատանքների մասով նույնիսկ դեռեւս մրցույթ չկա հայտարարված: Ի դեպ, նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Բացի այս, մասնագետը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի` վերջին տարիներին խեցգետնի պաշարների հիմնահարցի մասին: «Բանն այն է, որ խեցգետնի պաշարներն ավելի քան երկու անգամ նվազել են: Եւ դա հետեւանք է ոչ կառավարելի որսի: Նոր որսագործիքների ներմուծման մասին փաստորեն 2014 թվականից ամեն տարի ահազանգում ենք, որ այդ չինական ցանցերը, զսպանակաձեւ գործիքները արգելվեն, բայց ոչ մի քայլեր այդ ուղղությամբ չին արվում»,- ափսոսանքով նկատեց մասնագետը: Ի դեպ, օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ պիլոտային ծրագիր է մշակել, համաձայն որի` այս տարի թույլատրելու են Սեւանա լճից 150 տոննա սիգ արդյունագործական նպատակով որսալ:

«Ժողովուրդ» օրաթերթը Գաբրիելյանից հետաքրքրվեց` ինչպես է վերահսկվելու որսաչափը: Հարցին ի պատասխան` մասնագետն արձագանքեց. «Իրականում ամեն ինչն էլ հնարավոր է, եթե կազմակերպվի պատշաճ ձեւով, եթե վերահսկող կազմակերությունները հսկեն ժամանակահատվածը, տեղերը, որսագործիքները, ցանցերի չափը: Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ մենք ժամը 18.00-ից հետո իրավունք չունենք աշխատել: Ինչ-որ աբսուրդ բան է, որ 18.00-ից հետո իրենք լիճ չպետք է մտնեն…»:

Նկատենք, որ սիգի որսագողությունը զսպելը, վերացնելը դարձել է անլուծելի խնդիր: Միայն 1990-ականներին, երբ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը Սեւանի ՆԳ բաժնի պետ էր, սիգի որսը ոչ թե կասեցվեց, այլ նորմավորվեց, պակասեց որսաքանակի չափը: Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ով որ, բացի իր տանը ձուկ ուտելուց, ձուկ բռնի, իրա մերը»: Ու դրանից հետո մարդիկ որսագողություն չէին անում: Ասել է թե` հայհոյանքը որոշակի չափով զսպել էր»:



Նման նյութեր