Հիացմունքս եմ հայտնում Լոռու մարզի ազգաբնակչությանը, որ այսքան տարի ունենալով այդ մարզի դատարանի նման դատարան, այդ մարզում «Անցումային արդարադատություն» չեն արել։
Ձեր համբերությունն առաջացնում է իմ հիացմունքը, բռավո։ Իսկ եթե լուրջ, ապա մտահոգվում եմ, որ վեթինգի արդյունքում պրոֆեսիոնալները դուրս են գալու դատական իշխանությունից այն թողնելով մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալներին և մարզային դատարանի որակը մենք ունենալու ենք ողջ հանրապետությունով մեկ։
Ուշադիր եղեք, չսխալվեք, զգացական որոշումներն ու սուբյեկտիվիզմը նետեք աղբը, հիշեք, որ դատական համակարգը ունի ոչ միայն տգետներ և մորթապաշտներ, այլ նաև նվիրյալ պրոֆեսիոնալներ և հենց վերջինների շնորհիվ է, որ այդ համակարգում անուրանալի զարգացումներ են եղել։ Թացը չորից տարբերեք․․․