Էս երկու օր ա բան չեմ ասել…մի բան ասեմ գնամ քնեմ-)
Հայաստանը կամ ձախողված պետություն ա մնալու մինչև վերջնական կործանում կամ դարձնելու ենք երազի երկիր:
Միջանկյալ տարբերակ չկա, ով միջանկյալ տարբերակի ա ձգտում միջակություն ա: Երազի երկիրն էլ մոլեռանդների` մոլագարների շնորհիվ պետք ա կայանա: Արցախյան ազատամարտից էս կողմ Հայաստանը մոլագարներ չի տեսել, մոլագարներ պետության կայացման` ժողովրդավարական, իրավական և մարդակենտրոն պետության:
Ներկայիս իշխանության մեջ միակ մոլագարը Նիկոլն ա, մնացյալը, կներեք, բայց պիտի անկեղծ լինեմ, միջակ են: Բայց Նիկոլը վստահաբար չի հաջողելու, քանի որ իր պես մոլագարներից վախենում ա ու շուրջը հավաքում ա միջակներին, որ թելադրի: Դրանով հանդերձ ինքն էլ նրանց հետ դառնում ա միջակ:
հատված մոլագարի մտքերից-)
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: