Քիմի և Քանյեի հարսանիքի արտասովոր լուսանկարները. այսօր նրանց ամուսնության 5-րդ տարեդարձն է. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմի և Քանյեի հարսանիքի արտասովոր լուսանկարները. այսօր նրանց ամուսնության 5-րդ տարեդարձն է. news.am

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթն այսօր նշում են հարսանիքի տարեդարձը։ Նրանք ամուսնացել են 2014թ.-ի մայիսի 24-ին։ Այսօր 38-ամյա աստղը երկրպագուների հետ կիսվել է նախկինում չհրապարակված լուսանկարներով։

Քարդաշյան-Ջեններ կլանի ամենաամուր ընտանիքը շնորհավորանքներ է ընդունում։ 5 տարի առաջ՝ այս օրը, նրանք ամուսնացել են ռոմանտիկ վայրում՝ իտալական Ֆլորենցիայում։ «Մի քանի լուսանկար 5 տարի առաջ տեղի ունեցած մեր հարսանիքի ետնաբեմից»,- գրել է Քիմը։

 

Լուսանկարներում պատկերված է Քանյե Ուեսթը, որն ընկերոջ օգնությամբ կոստյում է հագնում։ Մյուս լուսանկաներում վիզաժիստն ավարտին է հասցնում Քիմի տոնական դիմահարդարումը։ Հեռուստաաստղը ցույց է տվել նաեւ արարարողության հյուրերին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ հապճեպ էր ու միեւնույն ժամանակ հուզիչ։

«Մենք ժամանել էինք Փարիզից, պատրաստությունը բավական հապճեպ էր, քանի որ մենք փորձում էինք ճիշտ ժամանակին սկսել։ Մենք նոր էինք իջեցրել քողս, եւ ինձ դուր հրեցին։ Ես քայլում էի, քանի որ Անդրեա Բոչելին սկսել էր երգել, եւ ես չէի կարող դա բաց թողնել։ Ես պատկերացում չունեի, որ դա իսկապես նա էր, քանի դեռ չհասա բեմին։ Ներսումս բղավում էի։ Այնքան հուզիչ հիշողություններ կան»,- պատմել է Քարդաշյանը։

news.am