NASA-ի ղեկավար Ջիմ Բրադեյնսթայնը հայտարարել Է առաջին «լուսնային» պարտավորագրի կնքման մասին, որի շրջանակներում Maxar ընկերությունը կկառուցի LOP-G կայանի առաջին եւ առայժմ միակ մոդուլը:
Այն Լուսնի ուղեծիր դուրս կբերվի 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնյան հայտարարել Է գործակալության կենտրոնակայանում կայացած հեռուստախորհրդաժողովի ժամանակ: «PPE ուժային եւ շարժողական մոդուլն անկյունաքարը կդառնա Gateway ամբողջ կայանի համար եւ այն բանի ցայտուն օրինակը, թե ինչպես մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը կօգնի NASA-ին՝ առավելագույնս արագ վերադառնալ Լուսնի ուղեծիր եւ առաջին կին աստղագնացին նրա մակերեւույթի վրա իջեցնել 2024 թվականին»,-նշել Է Բրադեյնսթայնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: