ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ՆՐԱ ՓԱՌԱՊԱՆԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՓՆՈՎՈՂՆԵՐԸ ,ԾԱՂՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՆՀԱՐԿԻ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ ԳՈՎԱԲԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ:
Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:
Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է, որ որոշ օգտատերեր, այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով, փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկություն:
Հարգելիներս, Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է, որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի, թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ, ռազմական գործողություններ սկսվելուն պես նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:
ՊԲ զինծառայողները, այդ թվում՝ նաև ժամկտային, պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմտություների կատարելագործման նպատակով անցկացվող պարապմունքների, այնպես որ, Աշոտը բացառություն չէ:
Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և հայ զինվորականներին, այդ թվում՝ նաև Հայոց բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ՝ Արշավիր Ղարամյան