Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրայր Թովմասյանը՝ ՀՀ իրավունքի Սարդարապատի նախաշեմին. Սահմանադրական դատարանը Ռ. Ք-ի գործը դեռ վարույթ չի վերցրել և իրավունքով՝ օրենքի ուժով կարող է չվերցնել: Կվերցնի՞, թե՞ ոչ:
Վերցնելու դեպքում առնվազն վեց ամսով վերցնելու է նաև ՀՀ գործող օրենսդիր իշխանության և կառավարության վրա հանրության օբյեկտիվ ճնշումները և քննադատաությունը գլխավորապես դատական իշխանության վրա սևեռելու ծանրությունը: Գործող իշխանության մյուս երկու թևերը, մեկը մյուսի հետևից, սխալներ են անում, դատարանին վստահելու դեպքում այդ սխալների դեմ լուծումների փնտրտուքը կգնար դատարան, և դատարանը կդառնար նորմալ իշխանության հավասարակշռողը: Բայց հիմա չեն գնա, և օրենսդիր իշխանության ու կառավրության սխալների դեմ հակակշիռ չի ձևավորվի:
Հրայր Թովմասյան, Դուք, ավելի քան մեզնից որևէ մեկը, լավ գիտեք դատական իշխանության կցորդայնությունը քաղաքականին կամ անձերին, սրա ողջ ներկապնակը բազմիցս հաստատվել է, այդ կցորդայնությունն է ՀՀ դեմ Եվրոպական դատարանի վճիռների հիմքում:
Այդ կցորդայնությունն է դատական համակարգի այսօրվա ճգնաժամի հիմքում: Այդ կցորդայնությունն է, որ կանխարգելում է Հայաստանում գործնական բարեփոխումներ իրականացնել: Դրա հետևանքով ենք մենք փակուղիում հայտնվել:
Սա Ձեր Սարդարապատի ճակատամարտն է: Կյանքը Ձեզ հիանալի շանս, ես կասեի՝ պարգև է տվել շահել Ձեր Սարդարապատի ճակատամարտը:
Միայն մե՛կ, բայց շատ կարևոր, վճռորոշ ճակատամարտ: Ո՞վ է այսօրվա Մովսես Սիլիկյանը, որ կկարողանա Ձեզ համոզել, որ թմբիրի մեջ մնալ այլևս անկարելի է»: