Ստեփան Դանիելյան. «Ո՞ր համակարգերը, ըստ հանրային կարծիքի, ավելի ցածր վստահություն ունեն, քան դատական համակարգը»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Ո՞ր համակարգերը, ըստ հանրային կարծիքի, ավելի ցածր վստահություն ունեն, քան դատական համակարգը»

stepanՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Ո՞ր համակարգերը, ըստ հանրային կարծիքի, ավելի ցածր վստահություն ունեն, քան դատական համակարգը։

Անօրինականությունները և կոռուպցիան, ըստ հանրային կարծիքի, անհամեմատ ավելի շատ են դատախազությունում և քննչական մարմիններում, որոնք այսօր վեթինգի թիրախում չեն հայտնվել ու որոնց դռները բլոկադայի չեն ենթարկվում։

Ավելին, դրանք, հատկապես դատախազությունը, դատարաններին ճնշումների ենթարկելու և ռեպրեսիվ վճիռների պարտադրման հիմնական գործիքն է եղել և կա։

Բայց ինչու համար հենց դատական համակարգն է հայտնվել թիրախում։ Որովհետև դատախազությունը և քննչական մարմինները վերահսկվում են կառավարության կողմից, ի տարբերություն դատարանների, որոնք այս պահին ավելի անկախ են։

Սա է խնդիրը, թե չէ անկախ մարմիններ, հակահեղափոխություն … ուղղեղների լվացք է։

Տոտալ վերահսկողություն և տոտալ իշխանություն ունենալն է նպատակը և ապագայում, առաջին հերթին, այսօրվա կառավարամերձ շրջանակներն են այդ մարմինների թիրախում հայտնվելու։ Պատճառը պարզ է, եթե մի քիչ ծանոթանաք նման ռեժիմների պատմությանը»։



Նման նյութեր