Օրվա երգը. Eminem – Rap God (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Օրվա երգը. Eminem – Rap God

«Rap God»-ը ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմի The Marshall Mathers LP 2 8-րդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլն է։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 14-ին:

Պրոդյուսերներն են Doe Boyz, DVLP (հայտնի է նաև որպես Develop)։ Երգը ձայնագրվել է Effigy Studios ստուդիայի կողմից Միչիգանում։ Հնչյունային ռեժիսորներն են Մայք և Ջո Սթրենջ եղբայրները, Թոնի Կամպանան։

«Rap God» երգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ քանակությամբ բառ (1560) պարունակող հիթային սինգլ: 1560 բառն արտաբերելու համար Էմինեմից պահանջվում է 6 րոպե և 4 վայրկյան է. բացարձակապես տպավորիչ է: «Rap God»-ը Էմինեմի 2013 թվականին սահմանած ռեկորդն է՝ 7 վանկ՝ 1 վայրկյանում: Ավելի ուշ՝ 2018 թվականին, ռեփերը գերազանցել է սեփական ռեկորդը. Նիքի Մինաժի «Majesty» երգի համատեղ կատարման ժամանակ ռեփերը 1 վայրկյանում միջինը 10.3 վանկ է արտասանում, ինչն էականորեն գերազանցում է նախկին ռեկորդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը