
The Fire Phone-ի և Echo-ի, AlexaAudio Assistant-ի և Lab126-ի ինժեներները միասին աշխատում են դեռևս չներկայացված և չբացահայտված տեխնոլոգիայով:
Amazon-ը պատրաստում է սարք, որի հիմնական գործառույթը կլինի մարդկանց զգացմունքների ճանաչումը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ենթադրվում է, որ սարքը կլինի հարմարեցված դաստակին կապելու համար, ինչպես խելացի ժամացույցը: Ակտիվացումը տեղի կունենա ձայնով:
Amazon-ի ներքին փաստաթղթերում, որի հետ ծանոթացել է Bloomberg-ը, դաստակի համար նախատեսված գադջետը նկարագրվում է՝ որպես «սարքավորում առողջության և լավ ինքնազգացողության համար»:
Ծրագրի պատրաստման փուլն ու դրա ներկայացման ամսաթիվն անհայտ են: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ մասին տեղեկատվությունը:
Սիրարփի Աղաբաբյան