
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Հարությունյանն իր էջում հրապարակել է սոցիալական կայքի «Առնեմ ծախեմ» խմբում տեղադրված մի հայտարարություն։ Դրանում Մհեր Աղաջանյան անունով օգտատերը վաճառում է վայրի թռչնի` բվի ձագեր։
«Բուն ընտանի կենդանի չէ։ Մանավանդ ձագուկ ժամանակ իրենք պիտի մնան մայր բվի հսկողության տակ: Գիշատիչ թռչունը ունի որսի ամենակատարյալ ձևը ու հետագա կյանքի համար պիտի բնակվի բնության մեջ»,– գրում է ահազանգ հնչեցրած Հարությունյանը։
Հայտարարության մեջ քաղաքացին հրապարակել է ոչ միայն որսված ու վանդակների մեջ գտնվող կենդանիների լուսանկարները, այլև իր հեռախոսահամարը` պոտենցիալ գնորդների համար։