
«Մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մենք հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց պատվիրակված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին»։
(c) Եվրախորհրդարան
——-
«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է»:
(c) ԵԽԽՎ
——-
«Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը»:
(c) Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից: