
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Թունդկարյանի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում գումարվում է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստը: Հայաստանի 234 դատավորից նիստին մասնակցում է 135-ը, և ժողովը համարվում է իրավազոր, երբ մասնակցում է դատավորների կեսից ավելին: Նիստը դռնփակ է անցկացվում: