
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը պատրաստ է ենթարկվել «վեթթինգի» և ներկայացնել իր ունեցվածքը: Այս մասին դատավորն ասաց լրագրողների հետ զրույցում՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստից առաջ: «Դեռևս չեմ կրող ասել արդարացված է արդյոք «վեթթինգը», թե ոչ: Ես պատրաստ եմ ներկայացնել իմ ողջ ունեցվածքը»,- նշեց դատավորը: