«Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնիսկ ստում է». Դավիթ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնիսկ ստում է». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ, թե ով է նայել ԵՊՀ Գիտխորհրդի այս նիստը, բայց սա աբսուրդ է։

Նիստը տեղի է ունեցել ամսի 23-ին, և այս նիստի վերջում է Սիմոնյան Արամը հայտնում հրաժարականի իր որոշման մասին։

Տարիներ շարունակ ԵՊՀ ռեկտորը քամահրանքով էր վերաբերվում մեր բողոքներին, առաջարկներին, բայց այժմ որոշել է կտրուկ լուրջ կառուցվածքային փոփոխություններ անել համալսարանում։ Ասեմ, որ այսպես կոչված բարեփոխումների համար ռեկտորի կողմից ստեղծվել էր հանձնաժողով։

Նիստը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես են համալսարանում կայացվում որոշումներ։ Գիտխորհրդի անդամներին ուղղակի ասվում է, որ իրենք պետք է հասատատեն կառուցվածքային-հաստիքային փոփոխությունները, նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնիսկ ստում է կապված իր և Գիտխորհրդի լիազորությունների հետ՝ խախտելով ԵՊՀ Կանոնադրությունը, իսկ երբ նրան հակադարձում են ուղղակի այդ մարդկանց բերանը փակում է անշնորհք ձևով, ովքեր էլ ստիպված լքում են նիստերի դահլիճը։

Փաստացի մարդկանց ստիպում են քվեարկել մի բանի մասին, որոնցից իրենք տեղյակ չեն ու այս շտապողականությունը մեղմ ասած կասկածելի է»։



Նման նյութեր