Լուսինե Սահակյան. «Կտրուկ արտահայտվում և կտրուկ որոշումներ կայացնում են այն դատավորները, որոնց ոչ մի վեթինգով էլ չես վախեցնի, որովհետև իրենց ապրած կյանքով վախենալու ոչինչ չունեն»
Advertisement 1000 x 90

Լուսինե Սահակյան. «Կտրուկ արտահայտվում և կտրուկ որոշումներ կայացնում են այն դատավորները, որոնց ոչ մի վեթինգով էլ չես վախեցնի, որովհետև իրենց ապրած կյանքով վախենալու ոչինչ չունեն»

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքում գրել է.

«Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը»: Փաստորեն վերոհիշյալ գործողություններով խարխլվում է միայն դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությու՞նը: Հիմա պետք է հավատամ, որ դատավորների ընդհանուր ժողովի մասնակիցների մեջ մեկը չկա՞ր, որ շատ ավելի լուրջ հետևանքներ տեսներ: Իրականում ամեն ինչ շատ ավելի ցավալի է։ Ուղղակի կտրուկ արտահայտվում և կտրուկ որոշումներ կայացնում են այն դատավորները, որոնց ոչ մի վեթինգով էլ չես վախեցնի, որովհետև իրենց ապրած կյանքով վախենալու ոչինչ չունեն։ Եվ պատահական չէ, որ հատկապես նրանք են թիրախավորվել, իսկ մնացածը ավելի լավ է ոչինչ չասող հայտարարություններ տարածեն հույս ունենալով, որ իրենց կշրջանցեն»:



Նման նյութեր