
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հա, մեկ էլ ի՞նչ են ուզում ասեն դատավորները 4-րդ կետով՝ իբր Գագիկ Հարությունյանն ու ԲԴԽ չէին թողնում, որ իրենք անկախ արարադատություն իրականացնե՞ն: Այսինքն՝ ինչպե՞ս չէին ապահովում, ի՞նչ էին անում, որ չէր ապահովվում….Պարոնայք և տիկնայք դատավորներ, եթե հանցագործության մասին հաղորդում եք տալիս, ապա գոնե դա տղամարդավարի ու ողնաշարով արեք, ոչ թե խունջիկ մունջիկներով: Թե՞ ուզում եք ասել, որ այժմ քանի որ Գագիկ Հարությունյանն (ու ԱԱԾ-ում յուր եղբայրն) այլևս չկան, էլ ձեզ ճնշող չկա, ու մամայի արև երդվում եք ազնիվ աշխատել: Բայց այստեղ էլ կներեք՝ եթե Գագիկ Հարությունյանն էր ձեզ պարտադրում արդարադատություն չիրականացնել, հո՞ նա չէր զաստավիտ անում, որ դուք միլիոններ ու տպավորիչ անշարժ ու շարժական գույք հայտարարարագրեք: Էս կռուտիտը չանցավ»: