
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ հայտարարել է, որ պետք է նայել իրականության աչքերին և խոստովանել, որ հաշտվել է Կոսովոն կորցնելու մտքի հետ. «Մենք պետք է դադարենք մեր հասարակությանը խաբել»,- ասել է Վուչիչը՝ նշելով, որ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես զարգացնի հարաբերությունները Կոսովոյի հետ։
Թեև Կոսովոյի և Արցախի պատմությունները տարբեր են, սակայն երկու դեպքում էլ գործ ունենք ինքնորոշման հետ: Վստահ եմ, շուտով Վուչիչի նման հայտարարություն ստիպված կլինի անել նաև Ադրբեջանի նախագահը»: