Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտըոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 27 շենքի 9-դ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզում են բնակարանատիրոջ ինքնությունն ու արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: