«Մի բան պիտի ասեմ, բայց չծեծեք». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Մի բան պիտի ասեմ, բայց չծեծեք». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պաշտպանություն Տիգրան Ավինյանի մի բան պիտի ասեմ, բայց չծեծեք։

Սամվել Ալեքսանյանից ու Աղվան Հովսեփյանից ես էլ եմ զզվում։ Բայց այն, որ այդ մարդիկ տոնակատարության ժամանակ հայտնվել են Ավինյանի կողքը դեռ չի նշանակում, որ իրենք ինդուլգենցիա են ստացել։

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց «Սպայկա» ու շատերին թվաց, որ այդ կազմակերպությունը այսուհետ յուրային է։ Բայց օրեր անց «Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց ու մեկ միլիարդ դրամ վճարեց։

Ի վերջո, առաջարկում եմ քննարկել իրոք կարևոր հարցեր։ Օրինակ, թե ինչպիսի՞ ինստիտուցիոնալ ռեֆորմներով ենք կանխելու Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի նմանների՝ երբևէ իշխանության գալը Հայաստանում»։



Նման նյութեր