Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքում գրել է.
«Այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր անցկացնում իր աջակիցների հետ։ Եթե Սեդրակիչը լիներ անկեղծ, ապա հատուկ հրավեր պետք ա ուղարկեր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ միմիայն Նիկոլի այս մի տարվա ապաշնորհ ու անհեռատես քաղաքականության, ու նաեւ հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացված տխմար քայլերի արդյունքում է, որ երկրորդ նախագահը ոչ միայն նորից վերադարձավ մեծ քաղաքականություն, ու դարձավ քաղաքական լուրջ գործոն, այլ այս պահի դրությամբ արդեն դիտարկվում է քաղաքական դաշտում որպես Թիվ 2: Իսկ Թիվ 2-ից անցումը Թիվ 1-ի, մի շարք գրագետ քայլերի պարագայում արդեն զուտ տեխնիկայի հարց ա…»: