Ուղիղ մեկ դար առաջ` մեր միասնության շքերթը մայրաքաղաք Երևանում
Advertisement 1000 x 90

Ուղիղ մեկ դար առաջ` մեր միասնության շքերթը մայրաքաղաք Երևանում

1919 թ. Մայիս 28, Երևան, Աբովյան փողոցից սկսված շքերթի շարժը դեպի ՀՀ խորհրդարանի շենք, որը գլխավորում է ավտոմեքենայի վրա նստած սևազգեստ ու սևաքող տիկինը՝ խորհրդանշելով Հայաստանի արյունոտ անցյալը, իսկ նրա հետևից կրկին ավտոմեքենայի վրա նստած շարժվում է սպիտակազգեստ ու սպիտակաքող կինը, որը խորհրդանշում է ազատագրված Հայաստանի ներկան՝ նորաստեղծ Հանրապետությունը, նորանկախ Հայաստանը։ Վերջինիս առջևով ձեռք-ձեռքի տված գնում են այլևս նախկին թուրքահայ (արևմտահայ) և ռուսահայ (արևելահայ) երկու տղամարդ որպես միացման խորհրդանշական ակտ։ Առաջին և երկրորդ ավտոմեքենաները շրջապատվել են միացյալ Հայաստանի տարբեր գավառների և նահանգների անվանումներով (Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս և այլն) պաստառներ բռնած մարդկանցով, իսկ այդ շարժվող շարասյան երկու կողմերում կանգնած են գաղթական որբերն ու զինվորականները։ Իսկապես շատ հուզիչ տեսարան է անմահացվել։

Մայքլ Բաբայան



Նման նյութեր