
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը բողոքարկել է Գ.Ծառուկյանի վերաբերյալ քրգործ հարուցելը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեսբուքյան պաշտոնական էջից:
««Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը բողոքարկել է Գ.Ծառուկյանի վերաբերյալ քրգործ հարուցելը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը։ Ծավալվող գործընթացների և մեր հետագա քայլերի վերաբերյալ հրավիրում ենք մամուլի ասուլիս, որը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 11:00, «Քաղաքացու որոշում» կուսակցության գրասենյակում` Մաշտոց 45 Ա։
Բանախոսներ՝ Սուրեն Սահակյան, Միքայել Նահապետյան»: