Հովհաննես Ավետիսյան. «Շատ շուտ եք փորձում մոռացության տալ թե ժողովուրդը ձեզ, ավելի շուտ Նիկոլին, ինչի ա ձայն տվել»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Շատ շուտ եք փորձում մոռացության տալ թե ժողովուրդը ձեզ, ավելի շուտ Նիկոլին, ինչի ա ձայն տվել»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Իմ քայլի պատգամավորները, որ ասում թե բա համահարթ, օպտիմալացում և այլ ախմախություններ մեր նախընտրական ծրագրում ա գրված եղել, ժողովուրդը մեզ դրա համար ձայն ա տվել, մենք էլ հիմա իրականացնում ենք:

Դուք լու՞րջ եք սա ասում: Տո ձեր ծրագիր կոչեցյալը սկի դուք չէիք կարդացել (ու նաև ձեզանից ոմանք առ այսօր), ուր մնաց ժողովուրդը: Ստից ընդից դրել թխել եք, շատ էլ, որ ձայն չենք հանում: Ծրագրով աշխատողներիս տեսեք:

Շատ շուտ եք փորձում մոռացության տալ թե ժողովուրդը ձեզ, ավելի շուտ Նիկոլին, ինչի ա ձայն տվել:
Հեչ բան չկա, արձանագրում եմ ուղղակի, որ հետո, երբ ձեզ էլ մերժեցինք ձեր կեղծ ազնվությամբ, կեղծ ծրագրերին կեղծ հավատարմությամբ ու ձեր կեղծ օրակարգով, չասեք թե բա մենք մոլորության մեջ էինք, ինչի մի թուլ բերան բան չասեցիք ընթացքում»:



Նման նյութեր