Առաջին դասարանցիներին դպրոցներում հայտագրելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց. ԿԳՆ
Advertisement 1000 x 90

Առաջին դասարանցիներին դպրոցներում հայտագրելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջին դասարանցի երեխաների ծնողներին հայտնում է, որ երեխաներին դպրոցներում հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

«Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք էներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ըներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ըներառյալ և այսպես շարունակ:

Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում»,- ասված է ՀՀ ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ:



Նման նյութեր