Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi K20 Pro սմարթֆոնը: Անվանումը վերծանվում է որպես Killer, և ընկերությունն այն ներկայացնում է որպես «ֆլագմաններ սպանող»:
Սմարթֆոնն ստացել է 6,39-դյույմանոց AMOLED-էկրան՝ 2340х1080 կետ լուծաչափով: Նաև էկրանի տակ գտնվում է մատնադրոշմների սքաները, իսկ ճակատային խցիկը դուրս է գալիս վերին կողաճակատից: K20 Pro-ն հանդերձվել է Snapdragon 855 պրոցեսորով՝ 6/8 գիգաբայթ գործառական և 64/128/256 ներսարված հիշողությամբ:
Արտաշարժ ճակատային խցիկն ունի 20 մեգափիքսել լուծաչափ: Հետին պատին գտնվում է երեք մոդուլ՝ 48, 8 և 13 մեգափիքսել լուծաչափով: 4000 միլիամպեր-ժամ ունակությամբ կուտակիչը ապահովում է 27 վատ հզորությամբ արագ լիցքավորում:
Նվազագույն լրակազմով հեռախոսն արժե 2,5 հազար յուան, իսկ 8 և 256 գիգաբայթ տարբերակով՝ 3 հազար յուան: