Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության դեպքի մանրամասները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության դեպքի մանրամասները. armeniasputnik.am

Տեղեկություններ կան, որ Երևանում գրանցված վրաերթից հետո հիվանդանոցի պատուհանից նետված տղամարդը դիտմամբ է նետվել ավտոբուսի առաջ։

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ինքնասպանության դեպքից։

79-ամյա տղամարդն ապրում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այսօր՝ ժամը 10-ն անց 20-ի սահմանում, նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել Գայի պողոտայից, որտեղ վրաերթի էր ենթարկվել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդու վրաերթը պատահականության հետևանք չէ։ Նա դիտավորյալ է նետվել «Հիգեր» մակնիշի թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսի առաջ, ամենայն հավանականությամբ՝ ինքնասպանություն գործելու նպատակով։

Վարորդը միջոցներ է ձեռնարկել տղամարդուն վրաերթի չենթարկելու համար, բայց ապարդյուն։ Ավտոբուսի և հետիոտնի միջև տարածությունն այնքան կարճ է եղել, որ պատահարը կանխել հնարավոր չի եղել։ Վարորդը և ուղևորները օգնություն են ցույց տվել ծերունուն ու ահազանգել 1-03։

Տղամարդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդանոց տեղափոխվելուց մոտ երկու ժամ անց 79-ամյա ծերունին, օգտվելով հարմար առիթից, լուսամուտից նետվել է փողոց և մահացել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ապրում էր կնոջ հետ։

armeniasputnik.am