«Կարո՞ղ ա մեզ էշի տեղ եք դնում, մեզ՝ ձեզ իշխանության բերած ժողովրդին». Վահե Մակարյան
Advertisement 1000 x 90

«Կարո՞ղ ա մեզ էշի տեղ եք դնում, մեզ՝ ձեզ իշխանության բերած ժողովրդին». Վահե Մակարյան

Վահե Մակարյանը ֆեյսբուքում գրել է.

«Փաստորեն, երբ էդ նույն օրենքը Կարեն Կարապետյանին էր վերաբերում, էդ օրենքը աբսուրդային չէր, իսկ երբ արդեն մեր սիրելի Նիկոլ Փաշինյանին միամիտ դիպավ այդ նույն օրենքը, արդեն դարձավ աբսուրդայի՞ն է։ Էդ ո՞ր օրենքով, ընկեր Միրզոյան, ո՞ր տրամաբանությամբ։

Եվ, առհասարակ, մինչև ե՞րբ պիտի դուք շարունակեք անպատասխանատու գտնվել ձեր նախկին ասածների ու արածների հանդեպ, հակասեք ինքներդ ձեզ ու երկակի ստանդարտներով առաջնորդվեք։ Կարո՞ղ ա մեզ էշի տեղ եք դնում, մեզ՝ ձեզ իշխանության բերած ժողովրդին, գրողը տանի․․․ լուրջ, դուք մեզ էշի տեղ եք դնո՞ւմ, էն էլ անձամբ Դուք, պարոն Միրզոյան։ Որ էդպես է, ես Ձեզ հրավիրում եմ Կասկադ՝ սուրճ խմելու։

Հ․Գ․ Հաշիվը ես կփակեմ, ՃՈ-ին էլ կխնդրեմ, իրենք էլ միակողմանի փողոցը երկկողմանի կփակեն»։



Նման նյութեր