«Մեր միտքն զբաղված է գավառական արժեքներով ու նացիոնալիստական նեղ կաղապարներով». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Մեր միտքն զբաղված է գավառական արժեքներով ու նացիոնալիստական նեղ կաղապարներով». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալը չափազանց լուրջ թեմա է։ Դա զուտ ներհայկական խնդիր չէ, և ավելին է, քան Հայաստան-Ադրբեջան լարված փոխհարաբերությունների շրջանակը։ Խոսքը համամոլորակային անվտանգության, ֆաշիզմի և ռասիզմի տարածման հիմնախնդիրների մասին է։
Այս համատեքստում հայ հանրությունն ու հասարակական-քաղաքական շրջանակները պետք է առնվազն շատ լուրջ ու ադեկվատ պատասխան տային այդ հիմնախնդրին։
Առաջին հերթին քաղաքական ու քաղաքագիտական մոտեցումներով պետք է հիմնավորվեր Ադրբեջանական ռեժիմի ֆաշիստական ու ռասիստական բնույթը, որը էթնիկական հողի վրա ատելություն է տարածում՝ մարդկանց ենթարկելով հետապնդումների և ռեպրեսիաների։

Ի հակադրություն այս ամենի՝ պետք է հստակ ազդակներով ցուցադրվեր հայ հանրության մարդասիրական ու հանդուրժողական էությունը, պետք է հիմնավորվեր այն թեզը, որ ադրբեջանցի մարզիկները ցանկացած պահի կարող են այցելել Երևան ու Գյումրի, քանի որ Հայաստանի բաց ու ժողովրդավարական հանրությունը էթնիկական հողի վրա ատելություն չի տարածում։
Ցավոք սրտի, այս կարևոր արժեքների մասին մենք չխոսեցինք և զուտ այն պատճառով, որ ինտելեկտուալ տեսանկյունից ի վիճակի չեինք։
Մեր միտքը զբաղված է գավառական արժեքներով ու նացիոնալիստական նեղ կաղապարներով, չտեսությամբ, քաղքենիությամբ, քոչարիով և դատարկությամբ հպարտանալու հանճարեղ կարողությամբ։
Սա է պատճառը, թե ինչու են կարևոր արժեքները մեր միջավայրում որպես կանոն ծաղրի առարկա դառնում, գավառականությունն ու չտեսությունը միշտ էլ պետք է անլուրջ վերաբերմունքի արժանանան։

Վախենում եմ, մի օր պարզվի, որ մեր գոյությունն էլ է անլուրջ ու ծաղրի արժանի։
Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել ինտելեկտուալ այն միջավայրից, որի համար Երկրորդ աշխարհամարտին հայերի մեծագույն ներդրումը սահմանափակվում է մի չտես ու գավառական քոչարիով։ Այսքանից հետո ումից ի՞նչ ենք պահանջում։ Պարզ չի՞, որ նույն տրամաբանությամբ նաև «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին պետք է քոչարի պարացնեինք։
Լոնդոնյան ակումբի մարզիկներին խորհուրդ եմ տալիս մասնակցել Գագիկ Գինոսյանի պարի դասընթացներին և վերադառնալ հայկական արմատներին, քանի ազգային-ազատագրական լեզվաբանության համաձայն՝ Արսենալ բառը սերում է հայերեն Արարատ բառից»:



Նման նյութեր