Կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը հատկացրեց Արմավիրի մարզպետարանին, որպեսզի այն հետագայում անվճար տրամադրվի 26 ընտանիքների:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներկայումս այդ 26 ընտանիքներն ապրում են երկու շենքերում, որոնցից մեկը 3-4-րդ կարգի վթարային է, մյուսն էլ հրդեհից այնպես է տուժել, որ անհնար է այդտեղ բնակվել:
Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նախկինում օգտագործվել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնի կողմից և երկար տարիներ է չի շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին՝ այն 26 բնակարանների վերակառուցելու և սեփականության իրավունքով ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար