
Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» – «Գործարանային» կայարանների հատվածում մայիսի 30-ին, ժամը 16:01-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ինչպես հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը, խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։
Գնացքը անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով և վերականգնվել է ուղևորափոխադրման բնականոն ընթացքը։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար