Աշոտ Ասատրյան. «Զաքիր Հասանովի անհեռանկար գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը հերթական զոհը ունեցավ»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ասատրյան. «Զաքիր Հասանովի անհեռանկար գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը հերթական զոհը ունեցավ»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զաքիր Հասանովի անհեռանկար գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը հերթական զոհը ունեցավ:

Վերջին շրջանում առավել ակտիվացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, առավել հաճախ էր այցելում առաջնագիծ կամ հայտարարություններով հանդես էր գալիս, որը հիմնական պատերազմական գործողություններին էին վերաբերվում:

Այս ամենից հետո արդեն այսօր՝ մայիսի 30-ին, հայտարարում են , թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողի սպանության լուրը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին

Թշնամու բանակում, եթե նույնիսկ զոհ եղել է, ապա դա միջանձնային հարաբերությունների արդյունքում կատարված սպանությունը, որի հիմնական պատասխանատուն հենց նախարար Հասանովն է, ով տարիներ շարունակ առաջնագծում բուծել է մարդասպան ահաբեկիչներին, ովքեր շատ անգամ նույնիսկ իրենց ընկերների և հրամանատարների վրա են կրակում»:



Նման նյութեր