
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«21-րդ դարն ա, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, որ հավատում են հանքերով երկիր զարգացնելուն: Ու էնքան վստահ են իրենք իրենց դիրքորոշման մեջ, որ բանավեճի էլ են փորձում բռնվել:
Ու իրենց հարց էլ չեն տալիս, բա լավ էս վերջին 30 տարին, որ ինտենսիվ քանդել ծախել ենք երկրի ընդերքը բա ինչու՞ չենք զարգացել:
Հետո որ «ֆազս խփում ա», ասում եմ բոլ ա անգրագետ դուս տաք, գնացեք կարդացեք, սովորեք, ինքնակրթվեք, մարդիկ նեղանում են, հետն էլ ինձ մեծամիտ ու սնոբ են անվանում:
Ա ձեր ձեռը հո կրակը չենք ընկել, մեռանք ասելով երկիր ու պետություն կառուցելը գիտություն ա, ամեն մեկի խելքի բանը չի»: