Նարեկ Սամսոնյան. «Զարուհի Բաթոյանի մասին արածս գրառման մասին, կամ` Հանգիստ նստեք տեղներդ»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Զարուհի Բաթոյանի մասին արածս գրառման մասին, կամ` Հանգիստ նստեք տեղներդ»

Երեկվա գրառումս «փոթորիկ» ա առաջացրել որոշ շրջանակների մոտ ու արդեն այսօր առավոտյան նկատեցի, որ մի քանի ինֆանթիլ էլ սքրին ա արել ու տարածում ա գրառումս իբր «տեսեեեեք չափերը անցել են էս հագահեղափոգանները ԿՆՈԶԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ են»: Կան նաև ինձ համար շատ հարգելի մարդիկ, որոնք ևս գրառումս համարել են անթույլատրելի: Հիմա պարտադիր եմ համարում սրան վերջնական անդրադառնալն ու թեման փակելը:

Հատուկ իշխանական ինֆանթիլները համար.

Ուրեմն, երբ ձեր քաքոտ լեզուները պտտվում ա խոսալ «կնոջը վիրավորելու անթույլատրելիության մասին» մի հատ արագ հիշեք մի տարի առաջվա դեպքերը, երբ դուք ի լուր աշխարհի հայտարարում էիք Շուշան Պետրոսյանի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի, Կարինե Աճեմյանի և այլոց հեռախոսահամարները ու ձեր զբռոդին կոչ էիք անում զանգել ու հայհոյել էդ մարդկանց: Անուն առ անուն բոլորդ կաք ու բոլորդ դրա համար վերոնշյալ կանանց տղամարդկանց առաջ պատասխան եք տալու դրա համար ու էսքանից հետո դուք չէ, որ պետքա խոսաք կանանց չվիրավորելու մասին: Հետն էլ այն դեպքում, երբ ես դա չեմ արել:

Միշտ հիշեք, որ դուք նենց գծեր եք անցել, որոնք ոչ միայն շատ շուտով փողոցներում ձեզ սամասուդի են ենթարկելու, այլև իշխանափոխությունից հետո դատվելու եք էդ անցած գծերի համար, իսկ հիմա հանգիստ վեր ընկեք տեղներդ արա:
Ոչ իշխանական զարմացած/վիրավորվածների համար.

Ժողովուրդ ջան, ձեզանից շատերին ես հարգում եմ ու կարևորում եմ ձեր կարծիքը, բայց մի անհամեստ հարց էլի, երբ անցած տարի որոշ անպատասխանատու ոչնչություններ հրապարակել էին ՀՀԿ կանանց անձնական համարներն ու կոչ էին անում զանգել ու քրֆել (ինչն էլ տեղի էր ունեցել), ինչո՞ւ ձեզանից ոչ ոք իր պարտքը չհամարեց մտնել ու այդ շատ կոնկրետ անձանց ֆեյսբուք փեյջերում գրել իր կարծիքը: Եթե անունները չգիտեք, հոգ չէ և բնավ ուշ չէ` բացեք ԱԺ իմ քայլ-ի ցուցակն ու ամենակարկառուն ներկայացուցիչներին ուղղեք ձեր անհանգստության ու ցասման խոսքերը: Ի տարբերություն ինձ, ձեր ազգընտիրներից և գործադիրի անդամներից շատերը իրոք անցել են էդ գծերը: Արեք այդ քայլը և դրանից հետո ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել ձեզանից իմ գրառման սխալ ընկալման համար, եթե չէ ուրեմն կներեք, ձեր արածը կեղծ բարեպաշտություն եմ համարում:

Հ.Գ. Էս ամեն ինչը շատ կոնկրետ քարոզչական բնույթ ունի ու իրենց կարճ խելքով փորձում են էդ քարոզչությամբ արդարացնել սպասվող բռնությունները, բայց էդ քաքոտներին ուզում եմ տեղեկացնել, որ ի տարբերություն ձեզ մենք էդ բռնություններին պատրաստ ենք: Փորձեք ու կտեսնեք ինչ պատասխան եք ստանում: Էս թեմայով էսքանը…

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: