Արտակարգ դեպք Երևանում. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել եղբայրների կյանքը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել եղբայրների կյանքը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Նիկոլյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո ինքնսավնասում է արել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com