
Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով գյուղերին տրամադրել հակակարկտային կայաններ:
Այս պահին ցուցարարների հետ բանակցում են համայնքների ղեկավարները՝ խոստանալով, որ պարտադիր հարցը լուծվելու է. «Հակակարկտային կայաններ այս սեզոնին լինելու են, բայց թե ե՞րբ, ո՞նց՝ կհստակեցվի չորեքշաբթի օրը»,- ասացին գյուղապետերը:
Նրանք հորդորեցին դադարեցնել բողոքի ակցիան և բացել ճանապարհը: «Եթե խոստացած ժամկետներում ձեր պահանջը չի կատարվի, դուք շարունակեք ձեր գործողությունները»,- ասացին նրանք:
Գյուղացիները պայմանավորվեցին սպասել մինչև չորեքշաբթի, պահանջը չկատարվելու դեպքում՝ կփակեն ոչ թե Օհանավան և Ուշի գուղերի ճանապարհը, այլև՝ Երևան-Աշտարակ մայրուղին:
Բնակիչների նշում էին, որ իրենք ամեն տարի հունիսին կանգնում են խնդրի առաջ: Հակակարկտային կայաններ հատկացնելու խնդրով դիմել են վարչապետին, մարզպետին, ԱԻ նախարարին, սակայն պատասխան չեն ստացել: