Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումներից.
«Խորհրդարանը Սահմանադրական դատարնի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։
Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․
– դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ
– Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե նախկին, թե ներկա խորհրդարանն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է, առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանումը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը»։