«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքն ուղարկում է ինձ»․ Անի Երանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքն ուղարկում է ինձ»․ Անի Երանյան

Դերասանուհի, երգչուհի  Անի Երանյանի ստեղծագործական կյանքում ներկայումս դադար է։ Ավելի վաղ նա հեռուստադիտողներին ներկայացավ կտրուկ ոճափոխված՝ թողարկելով նոր տեսահոլովակ:

Անին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ մակագրելով․ «Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում: Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը: Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով։  Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին: Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:

Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին: Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում: Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն: Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:  Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել: Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են: Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում: Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը»,- ամփոփել է գրառումը դերասանուհին:



Նման նյութեր